«Ինտերի» նախկին մարզիչ Անդրեա Ստրամաչոնին կարող է կարիերան շարունակել Իրանում։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Նշվում է, որ մասնագետը բանակցություններ է վարում Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ազգային թիմը գլխավորելու վերաբերյալ։
Ավելի վաղ Ստրամաչոնին աշխատում էր «Էսթեղլալում», բայց դեկտեմբերին հեռացավ զբաղեցրած պաշտոնից։
























































