Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Կապանի «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ծանրագույն պայքարում կամային հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ (3-2):
Հանդիպման առաջին կեսն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ։ Գյումրեցիները նախ 22-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, իսկ 42-րդ րոպեին Նարեկ Ջանոյանը կրկնապատկեց «Շիրակի» առավելությունը։
Երկրորդ խաղակեսում տանտերերը անհավանական քամբեք արեցին։ 78-րդ րոպեին Անանն Մենսան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 88-րդ րոպեին Մոհամեդ Կուարկուն հավասարեցրեց հաշիվը։ Խաղավարտին՝ 90+4-րդ րոպեին, Արման Խաչատրյանը դարձավ գոլի հեղինակ և կամային հաղթանակ պարգևեց կապանյան թիմին։
Այս հաղթանակից հետո «Գանձասարը» վաստակած միավորների թիվը հասցրեց 21-ի՝ բարձրանալով 7-րդ հորիզոնական։ «Շիրակը» 12 միավորով 9-րդն է։
Հանդիպման տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































