Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին՝ ութերորդ օրը, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։
Աշխարհամասի առաջնության մեդալների համար այսօր պայքարի մեջ կմտնեն Տաթև Հակոբյանն ու Վարազդատ Լալայանը:
Այսօր՝ ապրիլի 26-ին, մեր ընտրանու կազմից առաջինը մրցահարթակ դուրս կգա կանանց +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Այս քաշային կարգի մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 13:00-ին:
Ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում հանդես կգա Վարազդատ Լալայանը: Հիշեցնենք, որ մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։




























































