Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում չորս անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Արարատի» դարպասը (4-0)։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի կազմում ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Արթուր Սերոբյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ (աչքի ընկավ 22-րդ, 28-րդ և 59-րդ րոպեներին)։ Իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից քիչ առաջ՝ 86-րդ րոպեին, հանդիպման վերջակետը դրեց Նդուրը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 48-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ արդեն 4 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Փյունիկից»։ «Արարատը» 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման Տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































