Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 2-1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ:
«Նռնագույնների» կազմում հանդիպման հաշիվը արդեն 4-րդ րոպեին բացեց Մոմո Յանսանեն: Երկրորդ խաղակեսում՝ 63-րդ րոպեին, Սերգեյ Վակուլենկոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն խաղավերջում. հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին (90+2′) 11 մետրանոց նշանակետից աչքի ընկավ Նիկոլաս Կալուկյանը։
Այս հաղթանակից հետո Արտակ Օսեյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 44-ի՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական և մեկ միավոր զիջելով առաջատար «Արարատ-Արմենիային»: «Ուրարտուն» 42 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հանդիպման Տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































