Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից։
Այսօր՝ ապրիլի 20-ին, տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Գառնիկ Չոլաքյանը։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն ժամը 12։00-ին։
Ավելի ուշ՝ 18։00-ին, պայքարի մեջ կմտնի կանանց 58 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը։
Մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։




























































