Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց հյուրերի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը: 43-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Միշիևը: Չնայած սրան, առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին (45+3) Միգել Վելոսան հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» կարողացավ օգտագործել թվային առավելությունը. 59-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը դուբլ ձևակերպեց, իսկ արդեն ավելացված ժամանակում՝ 90+8-րդ րոպեին, հանդիպման վերջակետը դրեց Ջեֆերսոն Գրանադոն:
Նշենք նաև, որ 90+4-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց Նարեկ Աղասարյանը:
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































