Մադրիդի «Ռեալի» աստղային պաշտպան Դավիթ Ալաբան մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ավստրիացի ֆուտբոլիստը գալիք ամռանը կլքի Մադրիդը։
Քանի որ նրա գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ սպառվում է 2026 թվականի ամռանը, Ալաբան արդեն իրավունք ունի պաշտոնական բանակցություններ վարել պոտենցիալ նոր գործատուների հետ:
Հիշեցնենք, որ Ալաբան պաշտպանում է «Ռեալի» գույները 2021 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել։
Մինչ Իսպանիա տեղափոխվելը փորձառու պաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում», ինչպես նաև խաղացել է «Հոֆենհայմում»։




























































