Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկի» հետ (1-1):
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց երևանյան ակումբի ֆուտբոլիստ Արտյոմ Պոլյարուսը՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ տանտերերից պատասխան գոլը խփեց Միքայել Նդինդին:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ «Ուրարտուի» հարկի տակ:




























































