Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 4-2 հաշվով վստահ առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Անան Մենսահը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը: Սակայն դաշտի տերերը շատ արագ բեկեցին խաղի ընթացքը։ Ընդամենը 4 րոպե անց՝ 14-րդ րոպեին, պորտուգալացի հարձակվող Միգել Վելոսան հուժկու հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 26-րդ րոպեին Բրունո Միշելն արդեն առաջ մղեց «Ուրարտուին»։ Դեռ առաջին խաղակեսում Վելոսան հասցրեց նաև դուբլ ձևակերպել՝ 31-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3-1։
Երկրորդ խաղակեսում «առյուծները» շարունակեցին վերահսկել խաղը, և 76-րդ րոպեին Միգել Վելոսան խփեց իր երրորդ գոլը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին մոտ՝ 88-րդ րոպեին, Ժոաու Նոբրեգան խփեց «Գանձասարի» երկրորդ գնդակը, սակայն դա չփրկեց կապանյան թիմին պարտությունից։
Այս հաղթանակից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 39-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 17 միավորով 7-րդն է։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































