Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընտրել է առաջին ֆուտբոլիստին, որն ընդգրկվելու է առաջիկա աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում։
Խոսքը «Ֆլամենգոյի» պաշտպան Դանիլոյի մասին է, որը ֆուտբոլասերներին առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» և Թուրինի «Յուվենտուսում» իր ունեցած ելույթներով։
«Դանիլոն շատ կարևոր խաղացող է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Վստահեցնում եմ ձեզ, որ նա հաստատ տեղ կգտնի աշխարհի առաջնության վերջնական ցուցակում։ Ես նրան շատ եմ գնահատում իր բնավորության, ինչպես նաև անձնային ու ֆուտբոլային որակների համար», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Coluna do Fla-ն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կկայանա այս ամռանը՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը, և կհյուրընկալվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Ըստ կայացած վիճակահանության արդյունքների՝ աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի ազգային ընտրանիների հետ։



























































