Արգենտինայի ազգային հավաքականը պատրաստվում է պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը մոտեցող Մունդիալում։ Ինչպես տեղեկացնում է The Touchline-ը, «Ալբիսելեստեի» ավագ Լիոնել Մեսսին վստահ է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունում իր ելույթներն անհամեմատ ավելի հաջող են լինելու, քան 2024-ի Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Ներկայումս Լեոն գտնվում է ֆիզիկական հիանալի մարզավիճակում և չափազանց մոտիվացված է։ Աղբյուրը նշում է, որ նախորդ Կոպա Ամերիկային նախորդող շրջանում Մեսսին լիարժեք պատրաստ չէր մրցաշարին և տառապում էր վնասվածքներից, ինչի պատճառով չկարողացավ բավականություն ստանալ խաղից։
Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում Արգենտինան դրամատիկ պայքարում առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3-3 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (4-2) ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները՝ նվաճելով պատմության մեջ իրենց երրորդ տիտղոսը:
























































