Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 19-րդ տուրում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով զիջեց «Ուրարտուին» (0-1):
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղի միակ և հաղթական գոլը 55-րդ րոպեին հեղինակեց «Ուրարտուի» հարձակվող, առաջնության լավագույն ռմբարկու Բրունո Միշելը, որի համար սա 16-րդն էր ընթացիկ առաջնությունում։
Այս հաղթանակից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 36-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 15 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































