Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ու առաջատար «Արարատ-Արմենիան» մարտական ոչ-ոքի գրանցեցին՝ 2:2:
Հանդիպման հաշիվն առաջին կեսում պենալտիով բացեց տանտերերի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը: Երկրորդ խաղակեսում հյուրերը մեծացրին ճնշումը, ինչը 63-րդ րոպեին հանգեցրեց Իբրահիմ Դանիելի ինքնագոլին:
Իսկական դրաման ծավալվեց մրցավարի ավելացրած ժամանակում. նախ Ալիուն Նդուրը 11-մետրանոցով առաջ մղեց երևանյան թիմին, սակայն 94-րդ րոպեին Արիս Կարապետյանը, ստանալով Բենիկ Հովհաննիսյանի փոխանցումը, փրկեց «Վանին» պարտությունից:
Այս ոչ-ոքիից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած «Արարատ-Արմենիան» 38 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, սակայն երկրորդ տեղում ընթացող «Փյունիկը» ունի 36 միավոր և երկու պահեստային խաղ: «Վանը» 22 միավորով 6-րդ հորիզոնականում է:
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































