Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը անակնկալ պարտություն կրեց «Մոնակոյից» (1-3)։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Մագնես Ակլիուշը, իսկ 55-րդ րոպեին Ալեքսանդր Գոլովինը կրկնապատկեց մոնեգասկների առավելությունը։ Փարիզեցիներին հաջողվեց հույս արթնացնել 71-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Բրեդլի Բարքոլան, սակայն ընդամենը երկու րոպե անց՝ 73-րդ րոպեին, Ֆոլարին Բալոգունը խփեց հյուրերի երրորդ գնդակը՝ վերականգնելով երկու գոլի տարբերությունն ու վերջակետ դնելով հանդիպմանը։
Այս խաղից հետո «Մոնակոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 40-ի՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։ ՊՍԺ-ն, չնայած պարտությանը, 57 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































