Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացավ «Լայպցիգ» — «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը։ «Լայպցիգ» մարզադաշտում անցկացված խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց դաշտի տերերի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները, իսկ 39-րդ րոպեին նա կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 50-րդ րոպեին, Ռոմուլոյի ինքնագոլի շնորհիվ դորտմունդցիները կրճատեցին հաշվի տարբերությունը:
Հյուրերին պարտությունից փրկեց Ֆաբիո Սիլվան, որը հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին (90+5′) խփեց իր թիմի երկրորդ գոլն ու վերականգնեց հաշվի հավասարությունը։
Այս խաղից հետո «Լայպցիգը» վաստակած 41 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Դորտմունդի «Բորուսիան» 52 միավորով 2-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «ցուլերը» մարտի 1-ին հյուրընկալվելիս ուժերը կչափեն «Համբուրգի» հետ, իսկ դորտմունդցիները փետրվարի 28-ին սեփական հարկի տակ կընդունեն Մյունխենի «Բավարիային»։
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































