Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը մոտ ապագայում կարող է համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։ Այս մասին տեղեկացնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինները» համարվում են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը։ Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ Անդերսոնը դեմ չէ տեղափոխվել «Էթիհադ», անգամ եթե թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտին հեռանա իր պաշտոնից։
Ենթադրվում է, որ տրանսֆերային գործարքը կարող է կազմել շուրջ 91-114 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Անդերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժանկետը «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։




























































