Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը թիմակիցների համար ընթրիք է կազմակերպել՝ մթնոլորտը ջերմացնելու նպատակով։
Միջոցառումը տեղի է ունեցել Մադրիդի Խոսե Աբասկալ փողոցում գտնվող ռեստորանում, որի համասեփականատերը հենց ինքը՝ բրազիլացի ֆուտբոլիստն է։
Նշենք, որ սա վերջին շրջանում «Արքայական ակումբի» կազմակերպած միակ թիմային հավաքը չէ։ Նմանատիպ ընթրիք տեղի էր ունեցել նաև հունվարի 20-ին՝ Չեմպիոնների լիգայի «Մոնակոյի» դեմ խաղից առաջ։
Հատկանշական է, որ այդ հավաքից հետո մադրիդցիները ջախջախիչ հաղթանակ էին տարել ֆրանսիական ակումբի նկատմամբ՝ 6։1 հաշվով։

























































