«Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան դժվար թե կարողանա օգնել իր թիմին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք առաջին խաղում։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ռեշադ Ռահմանը․
«Բոլոր գործոնները վկայում են այն մասին, որ Ռաֆինյան բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը»։
29-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել կատալոնական ակումբի վերջին երկու հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղը կայանալու է վաղը՝ փետրվարի 12-ին, Մադրիդի «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը նախատեսված է մարտի 3-ին։



























































