Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապաքինման գործընթացը կարող է սպասվածից ավելի երկար տևել։
Անգլիացի ֆուտբոլիստը ազդրի հետին հատվածի վնասվածք էր ստացել Լա լիգայի շրջանակում կայացած «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ նա բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Սակայն, ըստ լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնի, վնասվածքը կարող է ավելի ծանր լինել։ Ըստ աղբյուրի՝ Բելինգեմը ռիսկի է դիմում բաց թողնել մինչև երկու ամիս։
Սա նշանակում է, որ կիսապաշտպանի վերադարձը խաղադաշտ կարող է տեղի ունենալ միայն ապրիլին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

























































