«Կրասնոդարի» պաշտպան Վալենտին Պալցևը խոսել է «ցլերի» կազմում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ունեցած դերակատարության մասին։
«Էդիկը «Կրասնոդարի» անբաժանելի մասն է։ Նա ակումբի սան է, և առանց նրա միշտ դժվար է խաղալ։ Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, ով կարող է ոչնչից պահ ստեղծել»,- Պալցևի խոսքերն է մեջբերում «Советский спорт»-ը։
Ընթացիկ մրցաշրջանում թիմի ավագը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ 18 տուրից հետո թիմն իր ակտիվում ունի 40 միավոր։
























































