Իսպանական Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Բետիսին»։
«Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով։ Հանդիպման ելքը վճռեց առաջին խաղակեսում խփված մեկ գնդակը։
Խաղի 28-րդ րոպեին «Բետիսի» կիսապաշտպան Անտոնին գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Հանդիպումը սպասարկում էր գլխավոր մրցավար Մատեո Բուսկետս Ֆերերը։
Այս հաղթանակից հետո «Բետիսը» վաստակեց 38 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Ատլետիկոն» 45 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։
Հաջորդ տուրում՝ փետրվարի 15-ին, «Ատլետիկոն» արտագնա խաղում ուժերը կչափի «Ռայո Վալյեկանոյի» հետ, իսկ «Բետիսը» նույն օրը կհյուրընկալվի «Մալյորկային»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































