«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր մասնակցել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 21-րդ տուրի «Ալ-Իթիհադի» դեմ հանդիպմանը, եթե ակումբը վճարեր նրա աշխատավարձի գծով կուտակված պարտքը։
Սակայն, քանի որ իրավիճակը մնացել է անփոփոխ, պորտուգալացին շարունակում է իր բողոքի ակցիան և չի մասնակցի խաղին, հայտնում է A Bola-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էր-Ռիյադը ներկայացնող ակումբին չի հաջողվել համոզել 41-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս գալ՝ սեփականատերերի գործողություններից ունեցած դժգոհության պատճառով։
Ռոնալդուի դժգոհությունը պայմանավորված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերումների բացակայությամբ, ինչպես նաև գլխավոր տնօրեն Ժոզե Սեմեդուի և մարզական տնօրեն Սիմաո Կոուտինյուի լիազորությունների կասեցմամբ։ Մամուլում տեղեկություններ կան նաև սաուդյան ակումբում աշխատավարձերի վճարման պարբերական ուշացումների մասին։




























































