Գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգը» գրառում է կատարել թիմի նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանի վերաբերյալ։
Գերմանական ակումբը իր սոցիալական ցանցերի էջերում հրապարակել է Մկրտչյանի մարզումային առաջին օրվա մի քանի լուսանկար՝ գրելով․
«Ստյոպա Մկրտչյանն այսօր առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ իր նոր թիմակիցների հետ»,- նշված է լուսանկարներին կից գրառման մեջ։
Seit gestern ist Styopa #Mkrtchyan Cluberer, heute stand er erstmals mit seinen neuen Kollegen auf dem Platz. ⚽
Wer sonst noch im Training dabei war 👉 https://t.co/uT4lwfh99C#fcn pic.twitter.com/GxCV8YdIY8
— 1. FC Nürnberg (@1_fc_nuernberg) February 3, 2026
Գերմանական ակումբը հայ պաշտպանին անդրադարձել է նաև իր պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում՝ ընդգծելով նրա ներկայիս մարզավիճակը։
«Մեր նոր կենտրոնական պաշտպանը, որն ակումբում հանդես կգա 44 համարի ներքո, գտնվում է գերազանց մարզավիճակում և կարողացել է միանգամից սկսել թիմային մարզումները»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում։
Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը «Նյուրնբերգի» շարքերը համալրել է՝ տեղափոխվելով խորվաթական «Օսիեկից»։




























































