Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն ծանր դասավորվող խաղում արտագնա հաղթանակ տարավ «Ստրասբուրգի» նկատմամբ (2-1):
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց փարիզցիների երիտասարդ կիսապաշտպան Սենի Մայուլուն: Տանտերերը կարողացան արագ պատասխանել. 27-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Գելա Դուեն: Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսի մեկնարկում ՊՍԺ-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ նրա եղբայրը՝ Դեզիրե Դուեն: 74-րդ րոպեին փարիզցիները մնացին 10 հոգով, երբ VAR-ի միջամտությունից հետո Աշրաֆ Հակիմին կոմպիտ խախտման համար հեռացվեց դաշտից:
Չնայած քանակական անհավասարությանը, 81-րդ րոպեին Նունու Մենդեշը, օգտագործելով Զաիր-Էմերիի փոխանցումը, խփեց հաղթական գոլը:
Այսպիսով Լուիս Էնրիկի գլխավորած թիմը վաստակած միավոների քանակը հասցրեց 48-ի՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Ստրասբուրգը» 30 միավորով 7-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































