Համացանցում տարածվել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեի և Ջուդ Բելինգհեմի լուսանկարը, որտեղ նրանք կրում են թիմի հաջորդ մրցաշրջանի մարզահագուստը։
Հարձակվողը ներկայացել է տնային մարզաշապիկով, իսկ կիսապաշտպանը՝ արտագնա խաղերի համար նախատեսված տարբերակով։
Տնային մարզաշապիկը սպիտակ է՝ վարդագույն և զմրուխտագույն տարրերի համադրությամբ։ Արտագնա խաղերի մարզաշապիկի գլխավոր առանձնահատկությունը դրա յուրօրինակ նախշազարդն է։

























































