Այսօր՝ հունվարի 30-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մնացած 8 ուղեգրերի համար։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
- ՊԱՕԿ – «Սելտա»
- «Լիլ» – «Ցրվենա Զվեզդա»
- «Պանատինաիկոս» – «Վիկտորիա Պլզեն»
- «Ֆեներբախչե» – «Նոթինգհեմ Ֆորեստ»
- «Լուդոգորեց» – «Ֆերենցվարոշ»
- «Սելտիկ» – «Շտուտգարտ»
- «Դինամո Զագերեբ» – «Գենկ»
- «Բրան» – «Բոլոնիա»

Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 26-ին։



























































