«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արգելել է կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսին մարզվել հիմնական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport.es պարբերականը։
Վերջին օրերին իսպանական մամուլում բազմիցս շրջանառվում են տեղեկություններ, որ 18-ամյա ֆուտբոլիստը մոտ է կատալոնական ակումբից հեռանալուն։ Կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Գործարքի հավանական արժեքը գնահատվում է շուրջ 10 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսը մասնակցել է 4 հանդիպման՝ առանց արդյունավետ գործողություններով աչքի ընկնելու։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 20 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակած 49 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


























































