«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պեդրո Ֆերնանդեսը մտադիր է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Վերջերս 18-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» ղեկավարությանը տեղեկացրել է իր որոշման մասին։
Ավելին, Mundo Deportivo-ի թարմացված տվյալներով՝ Դրոն թիմակիցներին հայտնել է, որ շուտով տեղափոխվելու է ՊՍԺ։ Այս տեղեկությունը փոխանցում են ակումբի հանդերձարանին մոտ կանգնած աղբյուրները։ Մինչդեռ ֆուտբոլիստի շրջապատը պնդում է, որ փարիզյան ակումբի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ֆրանսիական գրանդը դեռ պաշտոնական առաջարկով չի դիմել, և իրավիճակը մնում է անորոշ։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Պեդրո Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և Դորտմունդի «Բորուսիան»։ Իսպանացու պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 6 մլն եվրո։


























































