Իսպանական Լա լիգան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ դատապարտելով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժուանիորի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքները։
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ալբասետե» — «Ռեալ» հանդիպման ժամանակ, որտեղ մադրիդյան ակումբը պարտվել էր 2։3 հաշվով։
«Լա լիգան դատապարտում է ցանկացած տեսակի ռասիստական վիրավորանք։ Խաղադաշտում և դրանից դուրս տեղ չկա ատելություն սերմանողների համար։ Վինիսիուս, Լա լիգան քեզ հետ է։ Մեր ֆուտբոլի ուժն ընդդեմ ռասիզմի է»,- ասված է կառույցի՝ սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Ալբասետեի» երկրպագուների կողմից ռասիստական բնույթի վիրավորանքների է ենթարկվել նախախաղային վարժանքի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում «արքայական ակումբի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

























































