Իտալիայի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Կոմոյի» նկատմամբ (3-1)։
Հանդիպումը բավականին բարդ մեկնարկ ունեցավ հյուրերի համար, քանի որ արդեն 10-րդ րոպեին «Կոմոյի» պաշտպան Կեմպֆը բացեց հաշիվը։ Այնուամենայնիվ, «Միլանին» հաջողվեց բեկել խաղի ընթացքը նախքան ընդմիջումը. առաջին խաղակեսի վերջնամասում նշանակված 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Քրիստոֆեր Նկունկուն՝ հավասարեցնելով հաշիվը։
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ «ռոսոներիների» թելադրանքով, իսկ հանդիպման հերոս դարձավ Ադրիեն Ռաբիոն։ Ֆրանսիացի կիսապաշտպանը 55-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, իսկ խաղավերջին՝ 88-րդ րոպեին, ձևակերպեց դուբլ՝ վերջնականապես հաստատելով «Միլանի» առավելությունը։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 43-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական և շարունակելով հետապնդել առաջատար «Ինտերին»։ Իսկ «Կոմոն» կրած պարտությունից հետո 34 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































