Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» պարտվեց «Բրայթոնին» (1-2)։
Հյուրերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Բրայան Գրուդան և Դենի Ուելբեքը՝ համապատասխանաբար 12-րդ և 64-րդ րոպեներին։ «Կարմիր սատանաներից» միակ գոլը 85-րդ րոպեին խփեց Բենյամին Շեշկոն։
Հանդիպման վերջնամասում մանկունյացիները մնացին 10 հոգով․ 89-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց 18-ամյա կիսապաշտպան Շեյ Լեյսին։
Այսպիսով, «ճայերը» պայքարը կշարունակեն մրցաշարի 1/16-րդ եզրափակիչում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































