Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում առավելության հասավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (2:0)։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Յուլիան Բրանդտը և Մաքսիմիլիան Բայերը՝ համապատասխանաբար 10-րդ և 97-րդ րոպեներին։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մյոնխենգլադբախցիների կազմում խաղադաշտ մտավ 65-րդ րոպեին, սակայն չկարողացավ աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































