«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հաղթական խաղից հետո բացահայտել է, թե ինչ է հանդերձարանում ասել իր ֆուտբոլիստներին։
«Խաղից հետո ես թիմին ասացի, որ առաջնահերթություն տան վերականգնմանը․ սա հիմա ամենակարևորն է։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք «Արսենալի» դեմ առաջիկա հանդիպման վրա և պահպանենք մեր կառուցած տեմպը։ Հաղթանակներից հետո վերականգնվելը շատ ավելի հեշտ է»,– ասել է Մարեսկան Sky Sports-ի հետ զրույցում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի առաջատար «Արսենալին», որից այս պահին հետ է մնում 6 միավորով։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին։



























































