Ըստ Reuters-ի՝ Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի մայիսի 8-ին՝ առանց տրիբունաներում հանդիսականների առկայության:
Աղբյուրը հայտնում է, որ որոշումը կայացվել է Կորեական Ֆուտբոլային լիգայի տնօրենների խորհրդի նիստից հետո: Նախապես մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 29-ին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվեց:
Նշվում է, որ 38 հանդիպման փոխարեն թիմերը կխաղան յուրաքանչյուրը 27-ը խաղ: Եթե մրցաշրջանի ընթացքում խաղացողներից մեկի կամ մարզիչների մոտ բացահայտեն վիրուսի ախտանիշներ, ապա տվյալ թիմը հաջորդ երկու շաբաթ հանդիպումներ չի անցկացնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության հանդիպումները կվերսկսվեն մայիսի 9-ին։Այդ մասին Bild-ին ասել է երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը: