ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշը մեկնաբանել է իր ազգային թիմի 9:1 հաշվով ջախջախիչ հաղթանակը Հայաստանի ընտրանու նկատմամբ՝ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարի շրջանակում։
Այս խաղից հետո Պորտուգալիայի հավաքականն ապահովեց իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։
«Գոլերի քանակը ցույց է տալիս լավ թիմային աշխատանք՝ թե՛ խաղի, թե՛ մարզումների ընթացքում։ Մինչ այս մի քանի խաղերում մենք ստեղծել էինք բազմաթիվ գոլային պահեր, որոնք չէինք կարողացել իրացնել։ Բայց այս խաղում մեր եզրափակումը շատ բարձր մակարդակի վրա էր։ Ահա թե ինչու մենք խփեցինք այդքան շատ գոլեր։ Սա առաջին անգամը չէր, որ մենք ստեղծում էինք այդքան շատ պահեր, բայց կարծում եմ՝ սա առաջին անգամն էր, որ մենք դրանք այդքան լավ իրացնում էինք», – Նևեշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի դեմ խաղի արդյունքը Պորտուգալիայի ազգային հավաքականի որակավորման փուլերում գրանցած ամենախոշոր հաշվով հաղթանակներից մեկն էր։ Նևեշն ինքը խփեց 3 գոլ այդ խաղում։




























































