Իսլամ Մախաչևը նվաճեց UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։
Նյու Յորքում կայացած UFC 322 մրցաշարի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ (50-45, 50-45, 50-45) ավստրալացի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի նկատմամբ։
Այս հաղթանակով Մախաչևը դարձավ Ռուսաստանից առաջին մարտիկը, որը չեմպիոնական տիտղոս է նվաճել UFC-ի երկու տարբեր քաշային կարգերում։
Մախաչևի պրոֆեսիոնալ ռեկորդը կազմում է 28 հաղթանակ և 1 պարտություն, իսկ Դելա Մադալենան ունի 18 հաղթանակ և այս մենամարտից հետո գրանցեց իր երրորդ պարտությունը։




























































