Երեկ՝ նոյեմբերի 12-ին, Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Իռլանդիա — Պորտուգալիա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին անդրադարձել է 1000-րդ գոլը խփելու իր ձգտմանը։
Լրագրողի հարցին, թե ինչ կլինի, եթե դա տեղի ունենա Աշխարհի առաջնության եզրափակիչում, պորտուգալացին պատասխանեց․
«Դուք շատ ֆիլմեր եք դիտում (ծիծաղում է), դա չափազանց կատարյալ կլիներ։ Վերադառնալով իրականություն՝ բոլոր այդ տվյալները, որոնք դուք նշեցիք, ակնհայտորեն ինձ ուրախացնում են։
Մեկ հավաքականը երբեք կախված չի եղել միայն մեկ ֆուտբոլիստից։
Միշտ էլ հաճելի է գոլեր խփել։ Ուզում եմ խաղալ գալիք Աշխարհի առաջնությունում, այլապես այստեղ չէի լինի։ Ամեն ինչ՝ քայլ առ քայլ։ Եթե այդ թվերը, այդ ֆիլմը իրականանար, անհրաժեշտության դեպքում ես մեծ շուքով կավարտեի կարիերաս»,- պատասխանել է Ռոնալդուն։
























































