«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընտրություն է կատարել ևս մեկ «Ոսկե գնդակի» և Արգենտինայի հավաքականի հետ աշխարհի առաջնությունը կրկին հաղթելու միջև։
«Եվս մեկ «Ոսկե գնդա՞կ», թե՞ ևս մեկ հաղթանակ աշխարհի առաջնությունում։ Ավելի լավ է հաղթել աշխարհի առաջնությունը», — աստղային հարձակվողի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։
38-ամյա ֆուտբոլիստը անհատական ամենահեղինակավոր մրցանակը նվաճել է ռեկորդային ութ անգամ և մեկ անգամ՝ 2022 թվականին Կատարում, նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։
Մեսսին դեռ չի երաշխավորել, որ կխաղա առաջիկա աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա հաջորդ ամռանը՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։ Նա մտադիր չէ հեռանալ ակումբային ֆուտբոլից, քանի որ վերջերս երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականի վերջը։
























































