Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսապաշտպան Գրանիտ Ջակայի տեղափոխությունը համարել է Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն տրանսֆերը։
«Երբ նա վերադարձավ Պրեմիեր լիգա, որոշակի կասկածներ կային այն մասին, թե արդյոք նա կարող է կրկին ցույց տալ իր մակարդակը։ Հատկապես այն թիմում, որը նոր էր բարձրացել բարձրագույն դիվիզիոն, ի՞նչ ազդեցություն կարող էր նա ունենալ։ Բայց նա, անկասկած, մրցաշրջանի լավագույն ձեռքբերումն է։ Նա պարզապես հիանալի է», — Ռունիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Կիսապաշտպանը «Սանդերլենդին» է միացել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Լևերկուզենի «Բայերից», կնքելով երեք տարվա պայմանագիր։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 11 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 1 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։




























































