Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է «սերուցքայինների» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի աշխատանքի մասին։
43-ամյա մասնագետը «Լոս Բլանկոսի» ղեկը ստանձնեց այս տարվա հունիսին՝ փոխարինելով Կառլո Անչելոտիին։
«Ալոնսոն հիանալի աշխատանք է կատարում «Ռեալում», բայց երբեմն մարզիչը չպետք է հրապարակավ ասի իր մտքերի ամբողջ իմաստը։ Նա չպետք է այդքան անկեղծ լինի», — Դել Բոսկեի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
Լա Լիգայում կայացած 8 տուրերից հետո «արքայական» ակումբը 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով առաջ անցնելով «Բարսելոնայից»։
























































