Sky Sports-ի կանխատեսմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում 1000 գոլի նշաձողը կհաղթահարի մինչև 2026 թվականի հոկտեմբերը։
Հրատարակությունն իր հաշվարկները հիմնեց 40-ամյա պորտուգալացի հարձակվողի ներկայիս արդյունավետության վրա՝ ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականի մակարդակով, հաշվի առնելով նաև նրա մասնակցության պոտենցիալ հանդիպումների քանակը։
Նշվում է, որ այս պահին Ռոնալդուն ունի 948 գոլ (վերջին երկուսը՝ Հունգարիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում) և ընթացիկ մրցաշրջանում արդեն 5 գոլ է խփել իր ակումբի կազմում անցկացրած 6 խաղերում։
Sky Sports-ը ենթադրում է, որ 1000-րդ գոլը կգրանցվի 2026 թվականի հոկտեմբերին, իսկ մինչև հաջորդ տարվա վերջ նրա գոլերի ընդհանուր թիվը կհասնի 1008-ի։

























































