Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլում ավարտվեցին հերթական տուրերի մի շարք հանդիպումներ:
Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային, միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Նիկ Վոլտեմադը՝ աչքի ընկնելով նորամուտի գոլով: Այս հաղթանակով Գերմանիան 9 միավորով գլխավորում է A խումբը:
D խմբում անակնկալ գրանցվեց. Ֆրանսիան Ռեյկյավիկում 2:2 ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ, առանց վնասվածք ունեցող Կիլիան Մբապեի օգնության: Նույն խմբում Ուկրաինան 2:1 հաշվով դժվարությամբ հաղթեց Ադրբեջանին և 7 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Բելգիան Ուելսի դեմ հյուրընկալվելիս 4:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց, Կևին Դե Բրույնեն դուբլ ձևակերպեց՝ երկու անգամ հաջող իրացնելով 11-մետրանոցը:
B խմբում Կոսովոն անակնկալ մատուցեց՝ հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթելով Շվեդիային, ինչի հետևանքով Շվեդիան մնաց խմբի վերջին հորիզոնականում: Նույն խմբում Շվեյցարիան և Սլովենիան գոլազուրկ ոչ-ոքի խաղացին:
J խմբում Հյուսիսային Մակեդոնիան և Ղազախստանը գրանցեցին ոչ-ոքի՝ 1:1: Հյուսիսային Մակեդոնիան 13 միավորով 2-րդն է, իսկ Ղազախստանը 7 միավորով՝ 4-րդը:
Իսլանդիա — Ֆրանսիա հանդիպման տեսագրությունը՝
Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա հանդիպման տեսագրությունը՝
Խումբ A
Խումբ B
Խումբ С
Խումբ D
Խումբ E
Խումբ F
Խումբ G
Խումբ H
Խումբ I
Խումբ J
Խումբ K
Խումբ L

























































