«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը խոսել է իր ապագայի մասին։ 32-ամյա խաղացողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ։
«Կարող եմ մնալ «Տոտենհեմում» կամ փոխել թիմս։ Ուզում եմ հավակնոտ թիմում խաղալ, որտեղից ինձ Բելգիայի հավաքական կկանչեն։
Կարող է տարօրինակ թվալ, բայց կորոնավիրուսի համավարակը կարող է միայն մեծացնել իմ անձի հանդեպ հետաքրքրությունը։ Ակումբները հիմա ավելորդ փողեր չեն ունենա, իսկ քանի որ ես կարող եմ ազատ գործակալ դառնալ, դա նրանց համար գրավիչ տարբերակ կլինի»,-ասել է Վերտոնգենը Play Sports Kot յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
Բելգիացին լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ Նա թիմի կազմում մասնակցել է 311 խաղի, խփել 14 գոլ ու դարձել 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։