«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է, թե երբ է լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Քոուլ Պալմերը վերադառնալու խաղադաշտ վնասվածքից հետո։ Ֆուտբոլիստը փոխարինվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1:2)՝ առաջին խաղակեսում։
«Մենք որոշել ենք խնայել Քոուլ Պալմերին, որպեսզի նրա վիճակը չվատանա։ Նրան տրվել է 2-3 շաբաթ հանգստանալու համար, որպեսզի տեսնենք՝ արդյոք նա կհասցնի լիարժեք վերականգնվել այդ ընթացքում», – Մարեսկայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Քոուլ Պալմերը «Մանչեսթեր Սիթիից» «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին՝ 47 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։




























































