Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչները Իտալիայում բանակցություններ են վարել Ֆաբիո Կանավարոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Championat.Asia-ն։
52-ամյա Կանավարոն ներկայումս առանց աշխատանքի է․ ապրիլին նա հեռացվեց Զագրեբի «Դինամոյից»։ Վերջերս Կանավարոն նաև այցելել էր Ուզբեկստան և մասնակցել լեգենդների խաղին։
Հիշեցնենք, որ հաջորդ տարվա ամռանը Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Աշխարհի առաջնությունում։ Ներկայում թիմը գլխավորում է Թիմուր Կապաձեն։




























































