Fastex Պրեմիեր լիգայի չորրորդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վանին»։
Հաշիվը բացվեց առաջին խաղակեսում, երբ 26-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Երկրորդ խաղակեսում «Նոայի» դարպասին նշանակված 11 մետրանոցից 76-րդ րոպեին գոլով արձագանքեց Ալեֆ Ռոդրիգեսը։ Խաղը կարծես թե կավարտվեր ոչ-ոքի, սակայն հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը խփեց հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո «Նոան» 13 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Վանը», ունենալով 8 միավոր, զբաղեցնում է վեցերորդ տեղը։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո




























































