Այսօր՝ սեպտեմբերի 22-ին կայացավ 2025/26 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
- «Ուրարտու» — «Վան»
- «Սարդարապատ ՖԱ» — «Արարատ»
- «Փյունիկ» — «Գանձասար»
- «Անդրանիկ» — «ԲԿՄԱ»
- «Արարատի Արաքս» — «Շիրակ»
- «Սյունիք» — «ՖԱ Կիլիկիա»
Գործող գավաթակիր «Նոան» և նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչ փուլից:
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:




























































