Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Չելսիին» Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։
Հանդիպման 5-րդ րոպեին Լոնդոնի թիմի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը ուղիղ կարմիր քարտ է ստացել Բրայան Մբեմոյի դեմ վերջին հույսի խախտման համար։
Հաշիվը բացվել է 14-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշի կողմից, որի համար այս գոլը դարձել է 100-րդը մանչեսթերյան ակումբում։
37-րդ րոպեին Կասեմիրոն կրկնապատկել է մանկունիացիների առավելությունը, սակայն առաջին խաղակեսի հաշվիչ ժամանակում ստացել է երկրորդ դեղին քարտը «Չելսիի» հարձակումն ընդհատելու համար և լքել է խաղադաշտը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը




























































