Այս պահին ընթանում է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Նապոլիի» միջև։ Խաղը տեղի է ունենում Մանչեսթերում՝ «Էթիհադ» մարզադաշտում։
26-րդ րոպեին «Նապոլիի» կազմում խաղադաշտը լքեց Կևին Դե Բրույնեն։ Նրա փոխարեն խաղի մեջ մտավ Մաթիաս Օլիվեյրան։ Ավելի վաղ կարմիր քարտով դաշտից հեռացվել էր «Նապոլիի» ավագ Ջովանի Դի Լորենցոն։

























































